ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Աննա Չուլյանը

փտր 13, 2024 Նորություններ Պաշտոնական

ЯНВАРЬjj (2)
 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով Ազգային գրադարանի տնօրեն է վերանշանակվել Աննա Չուլյանը։

Տիկին Չուլյանին շնորհավորում ենք նշանակման առթիվ և մաղթում առաջիկա հինգ տարիներին Ազգային գրադարանի զարգացմանն ուղղված նրա բոլոր ծրագրերի իրականացում։